Ֆինլանդիայում հայտնել են Ռուսաստանի հետ սահմանին նոր սահմանափակումներ պատրաստելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

լլլ

Ֆինլանդիան նոր սահմանափակումներ է պատրաստում Ռուսաստանի հետ սահմանին՝ երրորդ երկրների քաղաքացիների անվերահսկելի ժամանման պատճառով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին նոյեմբերի 27-ին հայտարարել է Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն։

«Մենք ստիպված ենք մտածել և նախապատրաստել հաջորդ քայլերը», - լրագրողների հետ հանդիպմանն ասել է նա:

Օրպոն չի պատասխանել այն հարցին, թե երբ են հստակ որոշումներ կայացվելու: Ֆինլանդիայի վարչապետի խոսքով՝ արևելյան սահմանին լուրջ տագնապալի իրավիճակը պահպանվում է, և Ֆինլանդիայի հետախուզությունը հայտնում է, որ երրորդ երկրների քաղաքացիները դեռ փորձում են մուտք գործել Ֆինլանդիա։

--00—ԼՀ