Իրանը պատրաստ է բարելավել ռազմական կապերը Սաուդյան Արաբիայի հետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

իրան

Իրանը պատրաստակամություն է հայտնել բարելավել  ռազմական հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է IRNA-ն՝ այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին: 

Բաղերին և Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

Մոհամմադ Բաղերին բարձր է գնահատել Սաուդյան Արաբիայի կառավարության ջանքերը՝ Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ղեկավարների արտահերթ գագաթնաժողովն ընդունելու համար: 

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարն իր հերթին ողջունել է երկու երկրի զինված ուժերի համագործակցության բարելավման առաջարկը։

Կողմերը միմյանց հրավիրել են այցելել իրենց երկրներ։

--00—ԼՀ