Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը ժամանել է Իրան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

b373ed97-9bd6-4f71-a38b-3cb4c13dffc3.jpg

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը իր երկրի և Իրանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնումից հետո առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել է Թեհրան։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին հայտնում է ISNA-ն:

Գործակալության փոխանցմամբ՝ արքայազն Ֆեյսալը բանակցություններ կանցկացնի իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ։ Նախարարի այցի ընթացքում կարող է տեղի ունենալ Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան պաշտոնական բացման արարողությունը։

--00--ԶՀ