Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը ժամանել է Դամասկոս

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

1108991.jpg

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան ալ Սաուդն այսօր կեսօրից հետո ժամանել է Դամասկոս: Այս մասին հաղորդում «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Al Arabiya-ին:

Ալ Սաուդի այցից օրեր առաջ Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Միքդադն էր 2011 թ.-ից ի վեր առաջին անգամ այցելել թագավորություն:

Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավարի այցը նույնպես առաջինն է 2011 թ.-ին Սիրիայում բռնկված քաղաքացիական պատերազմից ի վեր։

Սիրիայի ռադիոյի և հեռուստատեսության գլխավոր վարչությունը տեղեկացրել է, որ Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը Դամասկոսում կգտնվի ընդամենը մի քանի ժամ։

Ֆեյսալ Միքդադի՝ Սուդյան Արաբիա այցից հետո Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը (Սաուդյան Արաբիա, ԱՄԷ, Բահրեյն, Կատար, Քուվեյթ, Օման), Եգիպտոսը, Հորդանանը և Իրաքը գագաթնաժողով են անցկացրել, որտեղ քննարկել են Սիրիայի հնարավոր վերադարձը Արաբական պետությունների լիգա:

Արաբական պետությունների լիգայի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 19-ին՝ Էր Ռիադում:

--00—ԶՀ