Առողջապահության նախարարությունում կգործի էթիկայի հանձնաժողով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

l-235x0wh-1813x1056z-0.4337

Բժշկական որևէ կենտրոնում՝ թե՛ մասնավոր, թե՛ պետական, եթե բուժաշխատողի կողմից խախտվել են մասնագիտական էթիկայի կանոնները, դիմե՛ք բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների խախտումները քննող հանձնաժողովին: Այս մասին տեղեկացնում են առողջապահության նախարարությունից:

Առողջապահության նախարարությունն անկախ փորձագետներից կազմել է հանձնաժողով, որը քննում է ոչ քրեական կամ վարչական պատասխանատվություն նախատեսող կանոնների խախտումները:

Էթիկայի կանոնի ենթադրյալ խախտման հետ կապված դիմումը կարող եք ներկայացնել առողջապահության նախարարություն (հասցե` Կառավարական տուն 3) փոստով կամ առձեռն, «Էթիկայի հանձնաժողովին» վերտառությամբ, փակ ծրարով (ներառյալ կցված փաստաթղթերը և նյութերը):

Առողջապահության նախարարությունը համաձայն հաստատված ընթացակարգի փակ ծրարը տրամադրում է էթիկայի հանձնաժողովին:

Հանձնաժողովի եզրակացության արդյունքում, օրենքով սահմանված կարգով, բուժաշխատողը կարող է ենթարկվել պատասխանատվության:

--00—ՅՄ