ԵՄ-ն չի կարող լինել երաշխիք, նման խոսքեր շատ ենք լսել, արցախցիների հետ պիտի խոսել այս մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Դատախազությունը ուզում է իր կարած գործը ավարտին հասցնել։ Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ խոսելով իրեն առաջադրված մեղադրանքից։

Սարգսյանը նշեց, որ հաջորդ նիստին կարող ենք լսել իր պաշտպանների ասածները։

Անդրադառնալով իր այն մտքին, որ Արցախի էջը դեռ փակված չէ Սարգսյանն ասաց․ «Կգա ժամանակը, և մենք հանգամանորեն կներկայացնենք, թե ինչ ենք նկատի ունեցել նման հայտարարություն անելիս»։

Հակադարձելով Շառլ Միշելի այն հայտարարությանը, որ արցախահայությունը պետք է ապավինի Ասրբեջանի սահմանադրությանը Սարգսյանն ասաց․ «ԵՄ-ն չի կարող լինել երաշխիք, նման խոսքեր շատ ենք լսել, արցախցիների հետ պիտի խոսել այս մասին»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԼՀ