Արտահերթ ընտրությունների մասին խոսակցությունները կեղծ օրակարգ է. Լևոն Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Լ

ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ երկրորդ նախագահի որդի Լևոն Քոչարյանը կարծում է, որ արտահերթ ընտրությունների մասին խոսակցությունները կեղծ օրակարգ են։ Այս մասին նա ասել է 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ։

«Ես հիմա անկեղծ կարծում եմ, որ սա կեղծ օրակարգ է։ Իհարկե, չեմ բացառում, բայց երբ մի բան շատ արհեստական դաշտ է նետվում, ինձ մոտ այլ ռեակցիա է առաջացնում», - նկատել է նա՝ չցանկանալով հիմա հստակեցնել, թե ինչ կանի «Հայաստան» դաշինքը, եթե ընտրությունները կայանան։

Լևոն Քոչարյանը նաև հավելել է, որ 2021 թ-ի ընտրություններին իրենց մասնակցությունը քննադատություն առաջացրեց նաև ընդդիմության շրջանում, բայց նկատել է, որ «ընտրությունները նշանակում է ոչ թե ընդդիմությունը, այլ իշխանությունը»։

«Մենք մասնակցեինք, թե չմասնակցեինք՝ այդ ընտրությունը լինելու էր։ Ուղղակի «Հայաստան» դաշինքի ու «Պատիվ ունեմ» դաշինքի փոխարեն այլ ուժեր էին մասնակցելու», - ասել է նա։

«Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդումը եթեր դուրս կգա մեր յութուբյան էջում և կտեղադրվի կայքում այսօր՝ 22:15:

 

--00—ԱՊ