Եթե մենք «նվեր ենք» ՔՊ-ին, ապա նրանք նվեր են Ադրբեջանի ու անձամբ Ալիևի համար. Լևոն Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ երկրորդ նախագահի որդի Լևոն Քոչարյանը չի պատրաստվում առաջիկայում նոր կուսակցություն ստեղծել, իսկ մարզային հանդիպումներն ու ակտիվությունն էլ պայմանավորված են նրա պատգամավորական գործունեությամբ։ Այս մասին նա ասել է 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ։

«Այս փուլում գոնե այդպիսի մտադրություն չկա, հետագայում թե ինչպես կզարգանան իրադարձությունները, ժամանակը ցույց կտա», - ասել է նա՝ հավելելով, որ «հանդիպումները պայմանավորված է նաև այս ստի ժամանակներում մարդկանց հետ հանդիպելով ու իրականությունը բացատրելով»։

Խոսելով խորհրդարանական ընդդիմության, մասնավորապես «Հայաստան» դաշինքի նկատմամբ հնչեցրած քննադատության մասին՝ մեր զրուցակիցը նշեց, որ «հասկանում է այն, բայց մինչև վերջ չի կիսում»։ «Վերջին հինգ տարին տեղի ունեցածի մասին արդեն շատ ենք խոսել, բացատրել, թե ինչ կարող են լինել հետևանքները։ Ցավոք, այս ամեն ինչը՝ մի բան էլ ավել, տեղի ունեցավ։ Հիմա էլ զգուշացնում ենք, բացատրում ենք, թե հիմիկվա քայլերն ինչի կարող են բերել։ Եթե մարդկանց թվում է, թե Արցախը հանձնելուց հետո ամեն ինչ լավ է լինելու, այդպես չէ», - նկատեց նա։

Իշխանությունը, ըստ Լևոն Քոչարյանի, խաղում է մարդկանց զգացմունքների հետ, վախեցնում, որ եթե ընդդիմությունը գա իշխանության, կարող. է նորից պատերազմ լինել։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ