ՔՊ-ից մի քանի անձ գործ է բռնել Թուրքիայի և Ադրբեջանի հետ. խոստումները չկատարելու գինն իրենց կյանքն է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

«Գործ ունենք հոկտեմբերի 27-ին սկսած և չդադարող ցեղասպանական ագրեսիայի հետ, որը Ադրբեջանն իրագործում է Թուրքիայի ղեկավարությամբ»,- այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

«Իշխանությունը 1988-ի ազգային-ազատագրական պայքարը ամբողջովին սխալ է համարում ՝ ասելով, որ պետք է խաղաղության ճանապարհով գնանք, այսքան մահաբեր խաղաղության օրակարգ երբեք չի եղել: Ուզում են մեր ցեղասպանողի առջև մեզ ստրուկ դարձնել: ՔՊ-ից մի քանի անձ անում են այն՝ ինչի համար, որ բերվել են, նրանք վախենում են իրենց կյանքի համար, քանի որ գործ են բռնել այնպիսի գործընկերների հետ, ինչպիսին Թուրքիան և Ադրբեջանն են, խոստումները չկատարելու գինն իրենց կյանքն է»,- ավելացրեց Ալավերդյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր