Լևոն Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոք է ներկայացվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

ռգ

Լեւոն Քոչարյանի կալանավորման որոշման դեմ պաշտպանության կողմը ներկայացրել է հատուկ վերանայման վերաքննիչ բողոք։ Այս մասին հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ի առավոտյան Լևոն Քոչարյանին ոստիկանության ծառայողները Լևոն Քոչարյանին դաժան ծեծի ենթարկելով բերման էին ենթարկել: Վնասվածքների հետևանքով Լևոն Քոչարյանը տեղափոխվել էր հիվանդանոց։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Լ. Քոչարյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է՝ ոստիկանության 4 ծառայողի՝ «բերետավորի», նկատմամբ իբրև բռնություն գործադրելու համար։

 

--00—ԱՊ