Հետախուզվողը Ստամբուլ-Երևան չվերթով վերադարձել և ներկայացել է ոստիկանության Կումայրիի բաժին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

timthumb

ՆԳՆ ոստիկանության Կումայրիի և Մուշի բաժինների քրեական հետախույզների համատեղ միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 22-ին Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և Կումայրիի բաժին է ներկայացել 30-ամյա Ժիրայր Ա.-ն, որը 2016 թ. փետրվարի 2-ից հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու մեղադրանքով:

Առանց խափանման միջոցի:

Նա ներկայացվել է պրոբացիայի ծառայություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ