Կրակոցներ՝ Լոռու մարզում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ. shamshyan

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

կրակ.

Երեկ՝ դեկտեմբերի 29-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում և ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ալավերդի քաղաքում կրակոցներ են հնչել: 

Ինչպես հայտմում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Արտակ Գուրջանյանը, և Թումանյանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ա Նահապետյանը: 

Պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են: 

Ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են դեպքի վայրը, ապա՝ որոշ հանգամանքներ: 

Առավել մանրամսն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00--ԼՀ