Բաքուն հույս ունի բանակցությունների ևս մեկ փուլ անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի պաշտոնյաների միջև

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 3, 24News

1696494118

Բաքուն հույս ունի մոտ ապագայում խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ևս մեկ փուլ անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի պաշտոնյաների միջև։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Մենք հուսով ենք, որ շուտով կկայանա բանակցությունների հաջորդ փուլը, և կվերսկսվի խաղաղ համաձայնագրի նախագծի քննարկումը, որը, ի դեպ, մշակել է Ադրբեջանն ու առաջին անգամ ներկայացրել Հայաստանին ընդամենը մեկ տարի առաջ», - ասել է նա՝ շեշտելով, որ համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ֆիզիկական բացակայության ֆոնին երկու կողմերն էլ նախագծերի փոխանակումները շարունակում են՝ կողմերից յուրաքանչյուրը ներկայացնում է իր դիտողությունները և փոփոխությունները։

«Մենք, և ոչ միայն մենք, հուսով ենք, որ Ադրբեջանի կողմից տարածքային ամբողջականությունը լիովին վերականգնելուց հետո, բանակցություններում բեկումնային կետի հասնելու հնարավորությունները շատ ավելի մեծացել են»,- նշել է նա։

--00—ՅՄ