Մարուքյանը Ստոկհոլմում ներկայացրել է խաղաղության պայմանագրի բանակցությունները և առկա խոչընդոտները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

da4af71a-52a7-4bf4-bacc-5321ef616de5.jpg

Մայիսի 26-28-ը Ստոկհոլմում անցկացվող` Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքի (ALDE) կոնգրեսում կազմակերպված «Պատերազմն Ուկրաինայում և դրա հետևանքները Հարավային Կովկասում» թեմայով պանելային քննարկմանը ներկայացրել եմ Հայաստանի տարածքային ամբողջականության և ժողովրդավարության առջև ծառացած մարտահրավերներն ու սպառնալիքները:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարությւոններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ ներկայացրել է նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտումները, հայ ռազմագերիների վերադարձի, օրեր առաջ երկու զինծառայողների առևանգման դեպքի, 2021-ից մինչ օրս Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիաների շարքի և օկուպացիայի, Հայաստանի ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրս բերման պահանջի, Լաչինի միջանցքի շրջափակման և ապօրինի անցակետի տեղադրման, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների բացահայտ նախապատրաստման հանգամանքները:

«Խոսել եմ նաև ընթացող խաղաղության պայմանագրի բանակցություններից և դրա խոչընդոտներից: Ներկայացրել եմ մեր տեսլականը՝ խաղաղության պայմանագրի երաշխիքների կամ երաշխավորների ինստիտուտի մասին, որում դերակատարում կարող են ունենալ ԵՄ-ն և միջազգային հանրությունը՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու հեռանկարով: Պատասխանել եմ քննարկման մասնակիցների բոլոր հարցերին»:

--00--ԶՀ