Հայկ Հարոյանը նշանակվել է ՔԿ-ի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 4, 24News

քկ.

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Հայկ Հարոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության առաջին վարչության պետի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՀՀ քննչական կոմիտեից։

Հայկ Հմայակի Հարոյանի
կենսագրությունը

Ծնվել է 1979 թվականի սեպտեմբերի 07-ին, Երևան քաղաքում:
2001թ. ավարտել է ՌԴ ռազմական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը

Աշխատանքային գործունեություն

2001-2005թթ. –  Գյումրիի կայազորի զինվորական դատախազության քննիչ 
II -X.2005թ. –  Մարտակերտի կայազորի զինվորական դատախազության քննիչ 
2005-2006թթ. –  Մարտակերտի կայազորի զինվորական դատախազության ավագ քննիչ-քրեագետ 
2006-2007թթ. –  Մարտակերտի կայազորի զինվորական դատախազի տեղակալ 
2007-2011թթ. –  ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ  հսկողություն իրականացնող բաժնի դատախազ 
2011-2014թթ. –  ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության ՀՀ ՊՆ քննչական ծառայության հատկապես կարևոր կործերի քննչական բաժնում քննվող գործերի բաժնի ավագ դատախազ 
2014-2017թթ. –  ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող գործերի բաժնի ավագ դատախազ 
2017-2018թթ. –  ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ 
2018-2019թթ. ՀՀ քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչության պետի տեղակալ
2019-2020թթ.  - ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության պետ
2020-2022թթ.  - ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետ
2022-2024թթ. - ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության առաջին վարչության պետ

Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար  խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

--00--ԼՀ