Արթուր Մնոյանը նշանակվել է ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի պետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

1689932688,3536.jpeg

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Արթուր Մնոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի պետ:

Արթուր Տիգրանի Մնոյանի

կենսագրությունը
 

Ծնվել է 1993 թվականի հունվարի 26-ին, Ախուրյանի շրջանի Հացիկ գյուղում:
2013թ. ավարտել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրը:

Աշխատանքային գործունեություն

2013-2014թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Գյումրի քաղաքի Մուշի քննչական բաժանմունքի քննիչ
X-XI.2014թ. - ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչ
2014-2017թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ
2017-2020թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ
2020-2023թթ. - Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ

Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար  խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ
Ամուսնացած  է, ունի 1 երեխա:

--00—ԶՀ