Քաղաքացիները, պարեկներն և շտապօգնության բժիշկները Դավթաշենի կամրջի վրա փրկել են 25-ամյա տղայի կյանքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 4, 24News

նն.

Այսօր՝ հունվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացիներից, ովքեր հայտնել են, որ մի երիտասարդ տղա Դավթաշենի կամրջի վրա տարօրինակ վարքագիծ է ցուցաբերում։

Դեպքի վայր ժամանած փրկարարները, պարեկներն ու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու փրկարար-հոգեբանը 1 ժամից ավելի բանակցություն են վարել այդ տղայի հետ, որպեսզի պարզեն եղելությունը, սակայն նա ցուցաբերել է տարօրինակ վարքագիծ, չի պատասխանել հարցերին և որոշ ժամանակ անց նրա ինքնազգացողությունը վատացել է, բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ավելի ուշ պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը 25-ամյա Հայկ Հ․-ն է։

--00--ԼՀ