Դավիթաշենի կամրջի տակ 55-60 տարեկան տղամարդու դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

1

Մայիսի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմանում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու դի կա։ Երևանի 1-03 բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է քաղաքացու մահը, գրում է shamshyan.com-ը։

Մաշտոցի ոստիկաններն ու քննիչները պարզում են մահացածի ինքնությունը, նա 55-ից 60 տարեկան տղամարդ է։

Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

--00—ԼՄ