Դավիթաշենի կամրջի վրա տեղադրված արագաչափերից մեկի մոտ հայտնաբերվել է մարտական նռնակ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

Screenshot_3

Այսօր՝ նոյմեբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի վրա տեղադրված արագաչափերից մեկի մոտ մարտական նռնակ կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՓԾ Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբն ու փրկարար ծառայության սակրավորները:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ: Պարեկները սահմանազատել են տարածքը, մինչև սակրավորները վնասազերծեն նռնակը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի հերթապահ խմբերը: Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում: Պարզվում է նաև՝ ով և երբ է նշված նռնակը թողել այնտեղ:

--00—ՅՄ