Վարչապետի այցից հետո եղած հրաժարականներն անձամբ ինձ էլ են ազդակ, թե ինչպես պետք է աշխատել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

Վարչապետի այցից հետո եղած հրաժարականներն անձամբ ինձ էլ են ազդակ, թե ինչպես պետք է աշխատել։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

«Վարչապետի այցերի արդյունքում բոլորս հրաժարականներ տեսանք, համապատասխան պաշտոնյաների դեմ կիրառված սանկցիաներ եղան, թերի աշխատանքը անպայման պետք է ունենա իր հետևանքը։ Իմ ունեցած ինֆորմացիայով, քրեական վարույթներ դեռևս հարուցված չեն, հակակոռուպցիոն կոմիտեն ուսումնասիրում է, որպեսզի հասկանան մրցույթների հայտարարման տեխնիկական առաջադրանքներում, աշխատանքի ընդունման-հանձնման ընթացքում կա՞ անհամապատասխանություն, եթե նման դեպքեր լինեն, բնական է՝ վարույթներ կլինեն»։

Մինասյանը համոզմունք հայտնեց նաև, որ վարչապետի այցելությունները նորմալ պրոցեսներ են, և թերացման դեպքում հետևանքներ պիտի լինեն, իսկ նախկինում դա կարող էր լինել ավելի թաքնված և ոչ հանրային և ի ուրախություն իրեն՝ դա թափանցիկ և բաց է տեղի ունենում և դա ազդակ է նաև իրեն, թե ինչպես է պետք աշխատել։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ