Պատրաստակամ եմ Ձերդ գերազանցության հետ աշխատելու․ Փաշինյանի ուղերձ՝ Ավստրալիայի վարչապետին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

20851_b.jpg

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի Միության նորընտիր վարչապետ Էնթոնի Ալբանիզին: Ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ավստրալիայի վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Բարձր եմ գնահատում հայ-ավստրալիական հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը։ Մեր երկրների միջև առկա քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունը երկկողմ համագործակցության նոր հեռանկարների վստահություն է ներշնչում։

Պատրաստակամ եմ Ձերդ գերազանցության հետ աշխատելու՝ Հայաստանի և Ավստրալիայի միջև համագործակցության ընդլայնման և խորացման նպատակով։

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով երկկողմ օրակարգը կհամալրենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերով:

Մաղթում եմ Ձերդ գերազանցությանը քաջառողջություն և հաջողություն, իսկ Ավստրալիայի բարեկամ ժողովրդին` բարօրություն:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։

--00--ՀԶ             

Տեսանյութեր