Փոխչեմպիոն՝ Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում․ Սամվել Գասպարյանը նվաճեց արծաթե մեդալ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

1

Ծանրամարտի Եվրոպայյի առաջնությանը, որն ընթանում է Բաթում քաղաքում, 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը դարձել է արծաթե մեդալակիր:

102 կգ քաշային կարգում Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ՝ Արսեն Մարտիրոսյանը և Սամվել Գասպարյանը:

Պոկում վարժությունում Գասպարյանը գլխավերևում է պահել 168 կգ (5-րդ տեղ), իսկ Մարտիրոսյանը նախ բարձրացրել է 160 կգ, ապա՝ 168 կգ (4-րդ տեղ): Հրում վարժությունում Մարտիրոսյանը բարձրացրել է միայն 200 կգ արդյունք և երկամարտի 368 կգ արդյունքով 6-րդն է: Գասպարյանը հրել է նախ 209 կգ, հետո չբարձրացրել է 216 կգ և 217 կգ: Գյումրեցի ծանրորդը  հրում վարժությունում նվաճել է փոքր արծաթե մեդալ և երկարմարտի 377 կգ արդյունքով դարձել Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն:

Ապրիլի 13-ին՝ մրցումային վերջին օրը, մեդալների համար կպայքարեն ծանր քաշայինները: Արփինե Դալալյանը կմրցի +87 կգ քաշում (Երևանի ժամանակով՝ 15:00-ին), 109 կգ Սիմոն Մարտիրոսյանը (Երևանի ժամանակով՝ 12:00-ին) և գերծանր քաշայիններ Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը (Երևանի ժամանակով՝ 18:00-ին): 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս