Շատ կուլտուրական մոտեցել են Սամվել Շահրամանյանին ու ասել, որ շարասյունով չերթևեկի. ՆԳՆ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն իր ասուլիսի ընթացքում, պատասխանելով 24News-ի հարցին, հաստատեց, որ պարեկային ոստիկանության աշխատակիցն Ամանորից առաջ կանգնեցրել է Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի մեքենաներն ու հորդորել չերթևեկել շարասյունով։

Նա, սակայն, հերքեց, թե պարեկն ասել է Շահրամանյանին, որ «Հայաստանն Արցախը չէ, որ ինչպես ուզի՝ երթևեկի»։

«Շարասյունով երթևեկում են միայն կառավարության որոշման համաձայն, իմ տեղեկություններով, շատ կուլտուրական մոտեցել ու ասել է, որ չի կարելի շարասյունով երթևեկել», - ասել է նա, ինչպես նաև միջադեպի հետ կապված հանձնարարել է ճշտումներ անել ու իրեն զեկուցել։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ