Երևանում քաղաքացիներն ու պարեկները կանխել են 36-ամյա տղամարդու ինքնասպանության փորձը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News

Screenshot_6

Այսօր՝ հունվարի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 և ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ցած նետվել: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, և ՓԾ փրկարար-հոգեբանը: 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Ալյոշա Աբրահամյանի գլխավորությամբ: 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ