Բախվել են երկու Mercedes-ներ, որոնցից մեկն էլ բախվել է կայանված BMW X5-ին․ կան վիրավորներ. shamshyan

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 20, 24News

մ

Երեկ՝ հունվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Կարապետ Ուլնեցի փողոցի թիվ 59 շենքի դիմաց բախվել են Mercedes GL և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ներից մեկն էլ  բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW X5 մակնիշի ավտոմեքենային։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մեկը՝ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ, մեկն էլ՝ Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարներ, որոնք ժամանել էին 2 մարտական հաշվարկ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--ԼՀ