Լոս Անջելեսի օդանավակայանում ուղևորատար ավտոբուսը բախվել է ինքնաթիռին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

1103936

Առնվազն հինգ մարդ տուժել է Լոս Անջելեսի օդանավակայանում ինքնաթիռի և ուղևորատար ավտոբուսի բախման հետևանքով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով օդանավակայանի տարածած հաղորդագրությանը։

Նշվում է, որ ինքնաթիռը պատկանում է «American Airlines» ավիաընկերությանը։ 

Միջադեպի պատճառները և այլ մանրամասներ չեն նշվում։

--00—ՅՄ