Պտղունք գյուղում 07-ը բախվել է հողաթմբին և մասամբ հայտնվել ջրատարում․ կա վիրավոր. shamshyan

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

կ.

Երեկ՝ փետրվարի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենան Պտղունք գյուղում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբին և մասամբ հայտնվել ջրատարում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ