Դեսպան Սմբատյանը հանդիպել է Հունգարիայի նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդականի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

AshotSMbatyan_despan_shabat.am_

Հունվարի 19-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Հունգարիայի նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Քրիստոֆ Ալտուշի հետ։ Այս մասին հայտնում են Հունգարիայում ՀՀ դեսպանությունից:

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Հունգարիայի միջև երկկողմ հարաբերությունների և համագործակցության խորացման հնարավոր ուղղությունների շուրջ։

--00—ՅՄ