Դեսպան Սմբատյանը Վրաստանի նախագահին է ներկայացրել Հայաստանում ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

․

Վրաստանում ՀՀ նորանշանակ դեսպան Աշոտ Սմբատյանը իր հավատարմագրերը հանձնել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին։

Արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Վրաստանի նախագահը շնորհավորել է Ա.Սմբատյանին՝ Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել Վրաստանում։

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Վրաստանի միջև առկա ակտիվ համագործակցության վերաբերյալ։

ՀՀ դեսպանը հակիրճ անդրադարձ է կատարել նաև Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին։

--00--ԱՀ