Սադրանք է. Վրաստանի նախագահը՝ ՌԴ-ի կողմից վիզային ռեժիմի չեղարկման մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

-e1683718724299

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Վլադիմիր Պուտինի կողմից Վրաստանի հետ վիզային ռեժիմի և ուղիղ ավիահաղորդակցության արգելքի չեղարկումը գնահատում է որպես Ռուսաստանի հերթական սադրանք։ Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

«Հերթական ռուսական սադրանքը: Ուղիղ թռիչքների վերականգնումն ու Վրաստանի հետ վիզային ռեժիմի չեղարկումն անընդունելի են, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է իր ագրեսիան Ուկրաինայի դեմ և օկուպացրած պահում մեր տարածքը»,- Twitter-յան իր միկրոբլոգում գրել է Զուրաբիշվիլին։

Ի դեպ, Պուտինի որոշմամբ Ռուսաստանը մայիսի 15-ից չեղարկում է Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը՝ վերացնելով նաև ուղիղ չվերթների արգելքը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ