Մեր ճամբարը ռմբահարվել է․ Պրիգոժինը խոսել է ՌԴ-ում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24news

61666036_0_0_1600_900_1920x0_80_0_0_4ed8d39a4796ad4d311e482f05c74e12

«Վագներ» ռազմականացված խմբավորման հիմնադիր ղեկավար Եվգենի Պրիգոժինը խոսել է ՌԴ-ում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին՝ պատասխանելով գլխավոր հարցին, թե որն է եղել պատճառը։

Պրիգոժինի խոսքերով, իրենց խնդիրը բողոք արտահայտելն էր, այլ ոչ թե Ռուսաստանում օրինական ընտրված իշխանության փոփոխությունը․«Վերջին շրջանում վագներցիները Ուկրաինայում լավ արդյունքների են հասել՝ կատարելով լրջագույն առաջադրանքներ։ Չմտածված որոշումների արդյունքում ստորաբաժանումը պետք է դադարեցներ իր գոյությունը 2023 թվականի հուլիսի 1-ին։ Հրամանատարական խորհուրդը քննարկեց հարցը, սակայն մարտիկներից որևէ մեկը չհամաձայնեց պայմանագիր ստորագրել ՌԴ ՊՆ-ի հետ»,-ասաց նա՝ հավելելով, որ դրանից հետո իրենց ճամբարը ռմբահարվել է։

Պրիգոժինը հայտարարել է նաև, թե ցավում է, որ իրենք կրակել են օդուժի վրա, սակայն «դրանք ռմբահարել են «Վագների» մարտիկներին»։

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին «Վագներ» ռազմականացված խմբավորման հիմնադիր ղեկավար Եվգենի Պրիգոժինը մեղադրանքներ է հնչեցրել ՌԴ ռազմական ղեկավարության հասցեին ու երկրում զինված ապստամբության կոչ արել։ Նա հայտարարել է, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն դիտավորյալ ժամանել է Ռոստով՝ «Վագների» ոչնչացման հատուկ գործողություն իրականացնելու նպատակով։

Դրանից հետո ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ Պրիգոժինի անունից սոցիալական ցանցերում տարածված բոլոր հաղորդագրություններն ու տեսաուղերձները «ՌԴ ՊՆ-ի կողմից «Վագներ» թիկունքի ճամբարներին հարված հասցնելու» մասին, չեն համապատասխանում իրականությանն ու տեղեկատվական սադրանք են։

--00—ՅՄ