Հարուցվել է քրեական գործ՝ Պրիգոժինի՝ զինված ապստամբության կոչերի առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

ss
ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեի հաղորդմամբ՝ հարուցվել է քրեական գործ՝ «Վագների» ղեկավար Պրիգոժինի՝ զինված ապստամբության կոչերի առթիվ․

«Նրա անունից տարածվող պնդումները ոչ մի հիմք չունեն»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել հակաիրավական գործողությունները,- ասվում է Ռուսաստանի ԱԴԾ-ի հայտարարության մեջ։

«Վագների» ղեկավար Պրիգոժինն ավելի վաղ հայտարարել էր՝ ՌԴ պաշտպանության նախարարը հատուկ ժամանել է Ռոստով՝ մեզ ոչնչացնելու համար։ Նա օգտագործել է հրետանի և ուղղաթիռներ։ Զինվորականների մեծ մասը մեզ աջակցում է։ Ասում են՝ վերջապես արդարություն կգա, և մեզ այլևս մսաղաց չեն գցի։ Ռոստովի դիահերձարանում Շոյգուն կարգադրել է թաքցնել զոհվածների 2 հազար մարմինները, որպեսզի ցույց չտան կորուստները։

Վագների խորհուրդը որոշում է կայացրել դադարեցնել ղեկավարության չարիքը։ Նրանք պատժվելու են»։ 

--00—ՍՊ