Ընդդիմությունը Վրաստանի իշխանությանը 24 ժամ է տվել Սահակաշվիլիին հիվանդանոց տեղափոխելու համար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

նկար

Ռուսթավիի բանտի մոտ բողոքի ցույցի ժամանակ ընդդիմությունը հայտարարել է, որ Վրաստանի իշխանություններին 24 ժամ է տվել հացադուլ հայտարարած Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին քաղաքացիական կլինիկա տեղափոխելու համար։ Այս մասին հայտարարել է «Միացյալ ազգային շարժում» գլխավոր ընդդիմադիր կուսակցության նախագահ Նիկա Մելիան, գրում է «Սպուտնիկ Գրուզիան»։

Նա նաև հայտարարել է, որ եթե այս պայմանը չկատարվի, ապա ժամը 20:00-ին ամբողջ Վրաստանով կհավաքվենք Ազատության հրապարակում։ Հակառակ դեպքում ըննդիմությունը խոստացել է Թբիլիսիում լայնածավալ բողոքի ակցիա անցկացնել։

Հիշեցնենք՝ Միխայիլ Սահակաշվիլին հեռակա դատապարտվել էր երկրի նախագահի պաշտոնում հանցագործությունների համար, սակայն սեպտեմբերի 29-ին գաղտնի ժամանել էր Վրաստան, իսկ հոկտեմբերի 1-ին ձերբակալվել Թբիլիսիում։ Նույն օրը նա հացադուլ է հայտարարել բանտում: Առողջական վիճակը, ըստ նրա բժշկի, գնալով վատթարանում է, նա կարիք ունի հոսպիտալացման:

--00—ԼՄ