Դավիթաշեն կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է տղամարդու դի. shamshyan

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

դ

Այսօր՝ հունվար 22-ին, ողբերգական դեպք է տեղ ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին և ոստիկանության Դավիթաշենի բաժանմքունք միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ՝ Հրազդան գետում, տղամարդու դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանի գլխավրությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապգնության բժիշկների թիվ 22 բրիգադը, ովքեր արձանագրել են տղամարդու մահը:
առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ