Երևանը հունվարի 4-ին ուղարկած առաջարկների պատասխանը Բաքվից դեռ չի ստացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

ան

Պաշտոնական Երևանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ վերջին՝ Հայաստանի կողմից հունվարի 4-ին ուղարկված առաջարկների շուրջ ադրբեջանական կողմի պատասխանը դեռ չի ստացել: Այս մասին «Ազատությանը» հայտնել է Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

Առանց դեմ առ դեմ բանակցությունների Երևանն ու Բաքուն շարունակում են փաստաթղթի փոխանակումը: Դեկտեմբերին 25-ին Երևանը ստացել էր ադրբեջանական առաջարկները, տասն օր էլ չանցած Բաքվին էին փոխանցվել հայկական կողմի դիտարկումները:

Ադրբեջանի վերջին առաջարկները ստանալուց հետո պաշտոնական Երևանը հայտարարել էր, թե դրանում որոշակի հետընթաց կա:

--00—ԼՀ