Թբիլիսիում հայերը ցույց են անցկացրել Եվրամիության ներկայացուցչության գրասենյակի դիմաց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

191801

Հունվարի 27-ին և 28-ին, «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակի նախաձեռնությամբ Եվրոպական 55 քաղաքներում կայացավ տարբեր միջոցառումներ, այդ թվում նաև Թբիլիսիում կայացավ ցույց Եվրոմիության ներկայացուցչության գրասենյակի դիմաց: Այս մասին հայտնում են Վրաստանի հայերի միությունից:

Ցույցի մասնակիցները իրենց պահանջները ներկայացրեցին, որոնք նշված էին պաստառներին, նաև ուսանողները կարդացին անգլերեն լեզվով դիմումը, որը փոխանցվելու է նամակի տեսքով Եվրոմիության ներկայացուցչությանը և կարդացին Արցախի Հանրապետության ազգային ժողովի խմբակցությունների ուղերձը միջոցառման մասնակիցներին, այս ուղերձը ապացույց է, որ Արցախի Հանրապետության վերջին էջը չի փակվել և պայքարը շարունակվում է։

Վրաստանում հայերի միության անդամ Արթուր Միրզոյանն էլ իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Եվրոմիության ներկայացուցչության գրասենյակի դիմաց իրենց անցկացրած ցույցին զուգահեռ կայացավ ևս մեկ ցույց` Թուրքիայի և Ադրբեջանի դեսպանությունների նախաձեռնությամբ, որոնք, իր տեղեկություններով, շրջանից կազմակերպված բերեցին մի խումբ ժողովրդի ցույցի վայր։

«Ինչպես ծրագրել էինք, այնպես էլ կայացավ ցույցը, ներկայացրեցինք մեր պահանջը, ուսանողները կարդացին Արցախի Հանրապետության ազգային ժողովի խմբակցությունների ուղերձը միջոցառման մասնակիցներին և կարդացին անգլերեն լեզվով դիմումը, որը նամակի տեսքով փոխանցելու ենք վաղը Եվրոմիության ներկայացուցչին։

Ցույցին ներկա էին բավականին շատ ոստիկաններ, որոնք ապահովում էին ցույցի անվտանգությունը ենթադրյալ սադրանքներից»,-նշել է նա:

--00—ՅՄ