2024 թվականին ԵԱՏՄ-ում ՀՆԱ-ի ավելի քան 2,5 % աճ է կանխատեսվում․ Օվերչուկ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

1585694636_0_0_3050_1716_1920x0_80_0_0_dba08a3d36afb05a67f2e21f48eb25cd

2024 թվականին Եվրասիական տնտեսական միությունում ՀՆԱ-ի ավելի քան 2,5 տոկոս աճ է կանխատեսվում: Տեղեկությունը հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Էքսպերտ» ամսագրին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«2022 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 12,6%-ով, Ղրղզներինը՝ 6,3%-ով։ 2023 թվականին բոլոր հինգ երկրներում ՀՆԱ-ի լավ դինամիկա է եղել։ 2024 թվականի կանխատեսումը նույնպես լավատեսական է՝ ավելի քան 2,5 տոկոս ամբողջ իության համար», - ասել է նա՝ նշելով, որ նման արդյունքի պարագայում միաժամանակ համընկել են բազմաթիվ գործոններ, աշխատել է նաև այն միջոցների և որոշումների կուտակված ազդեցությունը, որոնք ընդունվել են ԵԱՏՄ-ում դրա գոյության բոլոր տարիների ընթացքում, ուստի ճիշտ չէ խոսել միայն ռելոկացիայի և զուգահեռ ներմուծման ազդեցության մասին:

«Մաքսային և այլ խոչընդոտների բացակայությունը, աշխատանքի ընդհանուր շուկան նպաստում են Հայաստանի, Ղազախստանի ու Ղրղզստանի ներդրումային ներուժի բացահայտմանը», -ասել է նա:

Խոսելով հեռացածների մասին, Օվերչուկը հայտնել է, որ շատերն արդեն վերադարձել են տուն, և այդ երկրների տնտեսությունների վրա նրանց ազդեցությունը գնահատելը բավական դժվար է:

«Օրինակ՝ 2021-2022 թվականներին Ռուսաստանից Հայաստան փոխանցումների հնգակի աճ է գրանցվել՝ 867 մլն դոլարից մինչև 4385 մլն դոլար, սակայն այնտեղ հաշիվներ բացելու պատճառներից մեկը եղել է նաև միջազգային վճարային համակարգերին հասանելիություն ստանալը», -ասել է նա։

--00—ՅՄ