2024 թվականին ԵԱՀԿ-ում կնախագահի Մալթան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

1125267

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) անդամները փոխհամաձայնության են եկել 2024 թվականին այդ կառույցի նախագահի պաշտոնում Մալթայի նշանակման հարցում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահ և Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին Սկոպիեում կազմակերպության արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ։

«Երկուշաբթի օրը փոխհամաձայնություն է ձեռք բերվել Մալթայի նախագահության հարցում», - ասել է նա։

Օսմանին հավելել է, որ ավելի ուշ որոշումը կձևակերպվի։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ