Մալթայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

աշխարհ

Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցել Մալթայի Հանրապետությունում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով «Malta Today»-ում Մալթայի առողջապահության նախարար Քրիս Ֆերնեյի խոսքին:

Նրա խոսքով` կորոնավիրուսով վարակված անձը 12-ամյա աղջիկ է, որը մարտի 3-ին է վերադարձել Իտալիայից: