Արցախում՝ վուլկանիզացիա, նախագահի կողմից անվանական զենքի պարգևատրում. ոստիկանների բացահայտումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

Screenshot_5

ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը տարեսկզբին Պարեկային ծառայության ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը դարձյալ, ինչպես 2023 թվականը, այս տարին նույնպես հայտարարել են պայքար՝ մի քանի հանցատեսակների դեմ՝ այդ թվում զենք-զինամթերքի հայտնաբերման։

Ա. Խուդինյանը պարեկներին հորդորել է, որ նրանք պետք է ոչ միայն օպերատիվ տվյալներով փորձեն ստանալ զենք-զինամթերքների մասին, այլ նաև ազգաբնակչության հետ տանեն բացատրական աշխատանքներ և հասնեն այնպիսի արդյունքի, որ քաղաքացին իր մոտ եղած ապօրինի պահվող զենք-զինամթերքը ներկայացնի ոստիկաններին, պարեկներին։  Դուք քաղաքացիներին պետք է տեղեկացնեք նաև, որ եթե պարզվի, որ այդ զենք-զինամթերքով քրեորեն պատժելի արարք չի կատարվել, ապա քաղաքացին ազատվում է քրեական պատասխանատվությունից: 2023 թվականին բարձր ցուցանիշներ է ունեցել ոստիկանությունը՝ ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունվարի 30-ին, ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանն ու նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանը օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհով ընթացող Mercedes G մակնիշի ավտոմեքենայի վարորդի մոտ հնարավոր է՝ զենք-զինամթերք լինի:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ