Payoneer` նոր անակնկալ Converse Mobile օգտատերերին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

1

Կոնվերս Բանկը հայտարարում է Payoneer միջազգային համակարգի հետ համագործակցության մեկնարկը: Այս հարմարավետ լուծումն այն անձանց համար է, ովքեր եկամուտ են ստանում արտերկրից, գնահատում են ժամանակը և փնտրում են ֆինանսների տնօրինման պարզ ու անվտանգ տարբերակ:

Ըստ որում, հասանելի է թե գործող Payoneer-ի ինտեգրումը Converse Mobile-ին, թե հավելվածով գրանցման հնարավորությունը:

Payoneer-ը պատմություն է հնարավորությունների և հարմարավետության մասին

Payoneer-ը միջազգային վճարային համակարգ է, որը մեծապես օգտագործվում է էլեկտրոնային առևտրում, ինչպես նաև իր պարզության և հարմարավետության շնորհիվ դարձել է ֆինանսների ստացման առաջին նախընտրության հարթակ ֆրիլանս մասնագետների համար:

Այն գալիս է փոխարինելու միջազգային փոխանցումների համակարգերին՝ ազատելով փոխանցումը ստանալու նպատալով Բանկ այցելելու ու կոդեր հիշելու անհրաժեշտությունից:

Payoneer-ը պարզ է ու հարմարավետ, դրանում ֆինանսական միջոցները՝ միշտ ձեռքի տակ:

Սա համակարգ է, որը չի ճանաչում սահմաններ, և փոխանցումների պարզ գործիք է: Այսօր աշխատել կարելի է հեռավար, կարելի է համագործակցել արտասահմանյան ընկերությունների հետ՝ ստանալով եկամուտ տարբեր երկրներից և տարբեր արժույթներով՝ ԱՄն դոլար, Եվրո:

Payoneer + Converse Mobile = Արագություն

Մոբայլ հավելվածում Payoneer-ի ակտիվացումից մինչև փոխանցված գումարի հասանելիություն մի քանի հպում ու մի քանի վայրկյան է: Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ընդամենը Payoneer-ի հաշիվը/քարտը կցել Converse Mobile հավելվածին կամ այն ակտիվացնել Բանկի հավելվածի միջոցով ու ֆինանսները փոխանցել Կոնվերս Բանկի հաշվի:

Բացելով փակագծերը

Կոնվերս Բանկի առաջարկը նաև եզակի հնարավորություններ է ընձեռում օգտատերերին: Արտերկրից PayPal-ով գումար ստացողները տեղյակ են դրա կանխիկացման սահմանափակ հնարավորությունների և գանձվող միջնորդավճարների չափի մասին: Converse Mobile-ով կարող եք Ձեր PayPal-ից գումարը փոխանցել Payoneer, ապա՝ Ձեր հաշիվ և կանխիկացնել այն: Ընդամենը մեկ պարզ գործողություն և շոշափելի հարմարավետություն, ժամանակի և ռեսուրսի խնայողություն՝ ահա մեր առաջարկը:

Եվ վե՞րջ

Առաջին հայացքից՝ այո: Սակայն եթե մտածե՞նք… Ընդամենը մեկ գործիքի ավելացմամբ Կոնվերս Բանկն իր հաճախորդներին հնարավորություն է տալիս օգտվելու արտերկրից ստացված եկամուտների տնօրինման ամենապարզ, հեշտ, արագ ու անվտանգ տարբերակից՝ փոխանցել դրամային հաշվին և արդեն Converse Mobile հարմարավետ տիրույթում օգտվելու բանկային գործառնությունների ընդգրկուն գործիքակազմից:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Մանրամասն՝ այստեղ, 010-511-211

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

 

--00—ԱՊ