Իրանը իր գործողություններով ցույց է տվել, որ դեմ է Հարավային Կովկասում սահմանների փոփոխությանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

դես

Իրանը իր ռազմական և քաղաքական գործողություններով ցույց է տվել, որ դեմ է Հարավային Կովկասում սահմանների փոփոխությանը։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան  Մեհդի Սոբհանին։

Աշխարհում «միջանցք» բառը սովորաբար հասկացվում է որպես տրանսպորտային երթուղի, սակայն այս տարածաշրջանում այս հասկացությունը, ըստ երևույթին, բոլորովին այլ կերպ են ընկալվում», - ասել է դիվանագետը մամուլի ասուլիսում։

«Իրանի դիրքորոշումն այս հարցում շատ հստակ է, և մենք միշտ դա ընդգծել ենք՝ ճանապարհները պետք է լինեն այն երկրի ինքնիշխանության ներքո, որով անցնում են»,- նշել է նա։

--00—ԼՀ