«Վարդան Ղուկասյանը մեզ ժերտվա ա տալիս, տեռորի ա ենթարկում, պահում ա նախկիններին». ավագանու անդամ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

Վարդան Ղուկասյանի հետ պայմանավորվել էինք, որ այս նիստը պիտի լինի նույն բովանդակության ոնց այսօր անցավ, քանի որ դա շատ դրական նիստ էր երևանցիների համար, դրանից հետո պետք է Երևան քաղաքի կառուցապատման ոլորտում լինեին արտոնություններ, որը բերելու էր բնակարանների համար գների իջեցման։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը։

«Ես մեր լիդերի հետ երբեք խաղեր չեմ տվել, չնայած մեր մոտ տարաձայնություններ շատ կան, պայմանավորվել էինք, բայց վերջին պահին ինչ-որ բան փոխվեց, ասվել է բոյկոտել նիստը»,-ասաց նա։

Ավագյանի խոսքով, Վարդան Ղուկասյանը իրենց ժերտվա է տալիս, տեռորի է ենթարկում, պահում է նախկիններին․ «Մենք դեմ ենք նախկիններին ու ներկաներին։ Սրան պետք է անդրադառնան պատկան մարմինները»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ