Վերջին 2 օրերին հանրապետությունում դիտվել է անոմալ բարձր ջերմային ֆոն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

shog

Ինչպես և կանխատեսվել էր, արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված, վերջին 2 օրերին հանրապետությունում դիտվել է անոմալ բարձր ջերմային ֆոն: Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

ըյհըտ

Օդի օրական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձ է եղել 8-10 ատիճանով:

Այսօր հանրապետության մի շարք շրջաններում տվյալ օրվա համար գրանցվել են ջերմաստիճանի ռեկորդային արժեքներ.

-Արարատում հասնելով +17.0°C (2021թ.՝ +16.0°C),

-Արմավիրում հասնելով +15.5°C (1979թ.՝ +15.2°C),

-Բագրատաշենում հասնելով +21.0°C (1966թ.՝ +18.5°C):

--00—ՅՄ