ՆԱՏՕ-ն խոստանում է հզոր պատասխան տալ դաշինքի վրա ցանկացած հարձակման

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

Capture1

ՆԱՏՕ-ն խոստանում է հզոր պատասխան տալ դաշինքի վրա ցանկացած հարձակման, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, նրա խոսքերը մեջբերում է Reuters-ը։

Ավելի վաղ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Հարավային Կարոլինայում աջակիցների հետ հանրահավաքին ասել է, որ երբ ինքը նախագահ էր, ՆԱՏՕ-ի ղեկավարը իրեն հարցրել է, թե արդյոք Միացյալ Նահանգները կպաշտպանի դաշինքին ՌԴ «հարձակման» դեպքում։ Թրամփը նրան ասել է, որ ինքը դա չի անի, քանի որ ՆԱՏՕ-ի երկրները բավարար միջոցներ չեն հատկացնում պաշտպանությանը։ Նախկին նախագահը հավելել է, որ ինքը «կաջակցի նրանց (Ռուսաստանի Դաշնությանը - խմբ.), և կանի այն, ինչ ուզում են»։

«ՆԱՏՕ-ի վրա ցանկացած հարձակում կարժանանա հզոր պատասխանի»,- ասել է Ստոլտենբերգը։

Նա նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից միմյանց չպաշտպանելու ցանկացած ենթադրություն խաթարում է ամբողջ դաշինքի անվտանգությունը և վտանգի տակ է դնում ամերիկացի և եվրոպացի զինվորներին։

--00—ՅՄ