Եվգենի Պետրոսյանը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

photo_2024-02-12_10-46-53

ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, խորհրդային և ռուս հումորիստ, հայազգի Եվգենի Պետրոսյանը Մոսկվայում շտապ հոսպիտալացվել է նախաբազկի՝ տեղաշարժով կոտրվածքով։ Այս մասին հայտնում է Mash տելեգրամյան ալիքը։

Նշվում է, որ արտիստն ընկել է երեկ կեսօրին մայրաքաղաքի կենտրոնում՝ Լեսնայա փողոցում զբոսանքի ժամանակ։ Նրան շտապօգնություն են կանչել, այժմ նա գտնվում է հիվանդանոցում։

--00—ՅՄ