Եվգենի Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից․ ի՞նչ էին ախտորոշել բժիշկները

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 6, 24News

ԵՊ

էստրադայի խորհրդային և ռուս արտիստ, հումորիստ Եվգենի Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից։ 

Հիշեցնենք՝ առավել վաղ հայտնի դարձավ՝ Պետրոսյանի ինքնազգացողությունը վատացել էր սեփական բնակարանում։
Արտիստի մեկնաբանմամբ՝ նա հիվանդանոցում էր պլանային ստուգման համար:

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ 77-ամյա հումորիստի մոտ ախտորոշվել է կրծքային անգինա։ Բժիշկները նրան նշանակել են ամբուլատոր բուժում։ 

«Ասել, որ լիովին առողջ եմ, անհեթեթություն է։ Երկրորդ խմբի հաշմանդամ եմ, ի դեպ»,- մանրամասնել է Պետրոսյանը։

--00—ՍՊ