Մարգարիտա Սիմոնյանը, Տիգրան Քեոսայանը, Եվգենի Պետրոսյանը Զատիկը նշել են հայկական եկեղեցում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

 

նկար

Ապրիլի 4-ին՝ Քրիստոսի հրաշափառ հարության տոին, սփյուռքի բոլոր հայկական եկեղեցիներում սուրբ պատարագ է մատուցվվել։ Մոսկվայի եկեղեցում ևս հավաքվել են հայկական սփյուռքի հայտնի ներկայացուցիչներ, որոնց թվում էր RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, ռեժիսոր Տիգրան Քեոսայանը, դերասանուհի Լարիսա Գևորգյանը (Քեոսայան) և հումորիստ Եվգենի Պետրոսյանը։

նկար

«Այսօր հայ ազգը նշում է Զատիկը։ Հրաշալի պատարագ էր, հետո մարդիկ երկար ժամանակ չէին հեռանում, շփվում էին, շնորհավորում էին միմյանց ու վերին օգնություն մաղթում»,-գրել է նա և նկատել, որ հաճախ ռուսական ու հայկական Զատիկը նշվել է նույն օրը կամ մոտ օրերի։ Իսկ այս տարի հաշվարկներն այնպես ստացվեցին, որ 29 օրվա տարբերություն կա, ուստի Ռուսաստանում ապրող շատ հայեր Զատիկը երկու անգամ են նշում։

«Շնորհավորում եմ բոլոր հայերին եւ բարին ու Աստծո ողորմածություն եմ մաղթում։ Քրիստոս հարյավ ի մեռելոց։ Շնորհավորում եմ բոլոր կաթոլիկներին, բոլոր հրեաներին, որոնք ևս նշում են Զատիկը։ Բարիք ու խաղաղություն բոլորին»,- իր միկրոբլոգում գրել է Եվգենի Պետրոսյանը։

Մարգարիտա Սիմոնյանն ու Եվգենի Պետրոսյանը պատարագից հետո լուսանկար են հրապարակել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ․ Եզրաս արքեպիսկոպոսի հետ։

նկար

--00—ԼՄ