Ամոթ. Մարգարիտա Սիմոնյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հոդվածին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News

Մարգարիտա Սիմոնյան

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ լրագրողական գործունեության տարիներին գրված հոդվածին, որը նա հրապարակել է «Հայկական ժամանակ» օրաթերթում: Նա նաև մեջբերել է մի հատված այդ հոդվածից.

«Եկեք դադարենք մեր նախնիներին գովաբանել և շատ պրագմատիկ հարց տանք մեզ. իսկ ի՞նչ են այդ նախնիները մեզ ժառանգել, ի՞նչ են թողել իրենց հետևից: Ոչինչ, ավելի քան ոչինչ: Որովհետև ոչինչը այն է, երբ դու պետք է սկսես զրոյից, իսկ մենք պետք է սկսենք մինուս չգիտեմ քանիսից, որովհետև մեր նախնիները մեզ ժառանգել են ընդամենը ցեղասպանությունների, ստորացումների, դավաճանությունների և անբարոյականության մի այնպիսի պաշար, որը հաղթահարելը, ինչպես պարզվում է, դժվար է, չափազանց դժվար: Ես դատապարտում եմ մեր նախնիներին, նզովում եմ նրանց, որովհետև նրանք ոչինչ չեն արել, որ մենք այսօր ապրենք ավելի արժանապատիվ ու ավելի հպարտ:

Մեր նախնիները իրենց սերունդների համար հոգ չեն տարել գոնե այնքան, ինչքան կենդանիներն են հոգ տանում իրենց բնազդով: Ես դատապարտում եմ բոլոր նրանց, ովքեր գովքն են անում մեր նախնիների:

Նիկոլ Փաշինյան, 2005 թ.»:

 

Նենեգա, իմ հրաշք մեծ տատ, որ ցեղասպանություն ես վերապրել և ինձ դաստիարակել մարդկության պատմության մեջ աննախադեպ արյունալի կոտորածի զոհերի հիշատակի նկատմամբ ակնածանքով, ինչ լավ է, դու սա չես տեսնում, սիրելիս:

Դու չգիտես, որ Հայաստանում ղեկին են դրել մարդու, որը քեզ, Նենեգա, քեզ, ում աչքի առաջ յաթաղանով կոտորել են ողջ ընտանիքիդ, և միայն ավագ քույրդ ինքն է խեղդվել, որ կենդանության օրոք չընկնի ենիչերիների ձեռքը, նա ՔԵԶ՝ սրբիդ, մեղադրում է «ցեղասպանության ու անբարոյականության մեջ»։

Հիմա ես հասկանում եմ, թե ինչու իմ գրառումը Հայաստանում այդքան աղմուկ բարձրացրեց: Ես իսկապես մաս չեմ այն հասարակության, որն ունակ է ուրախանալ ինչ-որ մեկի իշխանությամբ, որն արհամարհում է հայոց մեծ պատմությունը, հայհոյում է նախնիներին և չի հարգում ցեղասպանության զոհերի հիշատակը:

Խայտառակ ու մանկուրտ: Իմ Նենեգան կթքեր նրա աչքերի մեջ:

Ամոթ»,- գրել է Սիմոնյանը։

Նշենք, որ այսօր տեղեկատվության ստուգման կենտրոնը, արձագանքելով այս հոդվածի շուրջ բարձրացած աղմուկին, հայտնեց՝ իրականում դրա հեղինակն Արման Բաբաջանյանն է:

 

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս