ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News
Մենք ոչ թե դատարկում ենք Վարդենիսը, այլ` զարգացնում, մնացածը քաղաքական շահարկումներ են։ Այսօր այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը՝ անդրադառնալով առավոտյան Վարդենիսում կազմակերպված բողոցի ցույցին, որի ընթացքում ճանապարհը փակած վարդենիսցիներն իրենց մտահոգություններն էին հայտնում սոցիալական ծառայությունների, այդ թվում նաև՝ անձնագրային ծառայության օպտիմալացման վերաբերյալ, որով նախատեսվում է ստեղծել միգրացիայի և քաղաքացիական ծառայության Մարտունու բաժին։
«Անհեթեթություններ են, մենք փորձում ենք լավագույն ծառայությունները մոտեցնել Վարդենիսի մեր ազգաբնակչությանը, ոչ թե ստիպել, որ իրենք մոտենան ծառայությանը։ Միտում եմ տեսնում որոշ շրջանակների կողմից, որպեսզի մարդկանց մոտ էմոցիոնալ հարցեր առաջացնեն, այդ մարդիկ էլ, իրազեկված չլինելով, չտիրապետելով իրականությանը, նաև բարեփոխվող ծրագրին, սկսեն անհանգստանալ։ Կան մարդիկ, ովքեր ցանկանում են, որ մարդկանց մոտ նման բաներ տպավորվեն, և բնակիչները խնդիրներ բարձրացնեն, ես չգիտեմ՝ իրենց ինչ որակում տամ, եթե մարդկանց ահաբեկում են իրենց նեղ անձնական կամ քաղաքական շահերով», - իր խոսքում նշեց մարզպետը։
Մարզպետը հավաստիացրեց, որ Վարդենիսը զարգացնում են, ներդրումների քանակը դա է ցույց տալիս․ «Մենք 5 կրթահամալիր ենք կառուցելու Վարդենիսում, 1 դպրոց ենք նորովի կառուցելու, հիմա 3 դպրոցում շինարարական աշխատանքները շարունակվում են»։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ